Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուջան գյուղում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. 4 վիրшվпրներից մեկը երեխա է. երկուսին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում բախվել են 24-ամյա Անանիա Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 20-ամյա Գևորգ Քերոբյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի , որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի, և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչ խումբը՝ քննիչ Գալուստ Երոյանի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորների ինքնությունը:
© https://shamshyan.com/hy/article/2023/12/13/1251938

Կիսվել սոց․ ցանցերում