ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջшնցիները Հայաստան տարհանվողներին ստիպել են իրենց բեռներով ու ոտքով անցնել Հшկшրիի կամուրջը

Արցախի հանրային հեռուստաընկերությունը նոր ռեպորտաժ է պատրաստել, որտեղ խոսվում է այն մաիսն, որ Ադրբեջանցիները Հայաստան տարհանվողներին ստիպել են իրենց բեռներով ու ոտքով անցնել Հակարիի կամուրջը։

Հիշեցնենք, որ ինչպես արդեն գրել էին ավելի վաղ այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: Այս մասին հայտնել են Արցախի Տեղեկատվական շտաբից։

ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր: Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում