Երեկ՝ օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի հատվածում գտնվող հայկական դիրքում թշնամու կրակոցի հետևանքով ունեինք զոհ։
Վանիկ Արամի Ղազարյանը բնակվում էր Գեղարքունիքի մարզի Գետափ գյուղում և ընտանիքի միակ տղա զավակն էր։
«Բարի, համեստ, խելացի տղա էր Վանիկը: Մի տարի առաջ էր ծառայության մեկնել: Ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր քույր ու եղբայր ունի: Մոտ 10 օր առաջ էր գյուղ եկել՝ պապիկի թաղմանը մասնակցելու: Այսօր երեկոյան իմացանք, շոկի մեջ ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասել է Գետափ գյուղի բնակիչը: