Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը հնարավոր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև համապարփակ և մնայուն խաղաղության պայմանագրի միջոցով։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝։
Նա նշել է, որ Թուրքիան աջակցում է այդ նպատակով գործադրվող անկեղծ ջանքերին և ցանկանում է, որ հնարավորինս շուտ դրական արդյունք արձանագրվի:
«Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության բարձրացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերջին որոշումից»,- ասել է Գյուլերը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը մեկ անգամ ևս փաստել է, որ իրենք մշտապես «ադրբեջանցիների կողքին են եղել նրանց արդար պայքարում»:
Միայն 2023-ին Ադրբեջանի զինուժի հետ անցկացվել է 14 համատեղ զորավարժություն:
