Լարսի հետ կապված կարգավորումների խնդիրներն արդեն լուծված են․ Քերոբյան

Լարսի հետ կապված կարգավորումների խնդիրներն արդեն լուծված են, այս պահին միայն եղանակային խնդիր կա։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հաշվի առնելով այն, որ էապես ընդլայնվում է թողունակությունը, դրանք կարճաժամկետ խնդիրներ են և ազդեցություն չունեն մեր առևտրային ռեժիմների վրա։ Նույնիսկ վերջերս առաջացած խնդիրը պատճառով եղած խնդիրը չի ազդել նրա վրա, որ 2023 թվականին Վերին Լարսը բաց լինի ավելի շատ, բան եղել է երբևիցե, մինջինում այն փակ է լինում 30–40 օր, այս անգամ 3–4 օր էր»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որը կատարել են նախորդ տարիներին հանգեցրել է նրան, որ այս տարի Վերին լարսը բաց է եղել առավելագույն թվով օրերին։ ԵԱՏՄ–ի հետ առևտուրը աճել է 14 տոկոսով և հասել 5,7 միլիարդ դոլարի, որը էական բարձր թիվ է․ «Բոլոր երկրների հետ բավական երկար աճել է, կարող եմ ասել, որ ՌԴ–ն մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է»։

Հարցին՝ արդյոք կարգավորվել է այն ապրանքների հարցը, որոնց հանդեպ ՌԴ–ն խնդիրներ էր մատնաշնել, Քեոբյանը նկատեց․ «Այդ գյուղմթերքը ամեն օր արտադրվող բան է, փոխվել են ներսում աշխատելաոճն ու պրոցեսները, որպեսզի ավելի բարձր ստանդարտի համապատասխանեն։ Չեմ կարող ասել, որ կա քաղաքական տեքստ, ինձ համար կարևոր է, որ հայկական ապրանքը կլինի այնքան լավը, որ հասանելիություն ունենա բազմաթիվ շուկաների դեպքում և մենք որևիցե կախվածություն չունենանք որևցիե շուկայի հետ։ Կարծում եմ նաև ՌԴ–ի շահերից է բխում, որ մենք ունենանք դիվերսիկացված տնտեսական հարբերություններ։ Կարծում եմ, որ մեր երկրի ապրանքները այնպիսի ստանդրատներ պետք է կրեն, որ արտահանվեն այլ երկրներ»։

Կիսվել սոց․ ցանցերում