Լեոնիդ Սլուցկին՝ ՌԴ նախագահի թեկնածու. Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը գաղտնի քվեարկություն է անցկացրել

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 35-րդ նախընտրական համագումարը կուսակցության գործող ղեկավար Լեոնիդ Սլուցկիին առաջադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների թեկնածու, գրում է tass-ը:

Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Քվեաթերթիկում մեկ թեկնածուի անուն է եղել՝ Լեոնիդ Սլուցկի։

Քվեարկությանը մասնակցել է 108 պատվիրակ։ 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Ավելի վաղ Սլուցկին չէր հայտարարել պետության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու պլանների մասին, թեև խոստովանել է, որ նման առաջարկներ ստացել է իր կուսակից գործընկերներից։ Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ Սլուցկին պետության ղեկավարին խնդրել է առանձնազրույցի ձևաչափով քննարկել նախընտրական քարոզարշավը։

Ավելի ուշ նա ՏԱՍՍ-ին հայտնել է, որ այս զրույցի ընթացքում քննարկվել են նաև «կուսակցական ճարտարապետության հարցեր»։

Դաշնության խորհուրդն ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։

Կիսվել սոց․ ցանցերում