Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. «Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքում ապառաժ քարերը թափվել են էքսկավատորի վրա. փրկարարները մեծ դժվարությամբ փորձում են դ ին դուրս բերել խցիկից. պարեկները սшհմшնազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեցի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա:

Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնում:

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 50 և թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտյոմ Սիմոնյանն ու Տիգրան Ավոյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյան ու ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը:

Պարզվել է, որ «Յութան» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքում է դեպքը տեղի ունեցել, ու արդեն փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են էքսկավատորի խցիկի միջից դուրս բերել մահացածի մարմինը:

Դեպքի մասին ոստիկանության Ամասիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզայինն քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Գ.-ն է:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/12/20/1252372

Կիսվել սոց․ ցանցերում