ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար Երևանի Արարատյան փողոցում․ կա տուժած

Երեւանի Արարատյան փողոցի թիվ 93 շենքի մոտակայքում բախվել են երկու ավտոմեքենա, քաղաքացիներից մեկն արգելափակվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Iveco» (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) եւ «Hyundai» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1997 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, վարորդին դուրս բերել արգելափակումից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

Կիսվել սոց․ ցանցերում