Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում սահմանեց պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանեց՝ շահառուի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու համար զոհված զինծառայողի ծնողի և միասնական սոցծառայության տարածքային կենտրոնի միջև կկնքվի աջակցության տրամադրման պայմանագիր, և ծնողը հնարավորություն կունենա մինչև երեխայի մանկապարտեզ գնալը դայակ ունենալ։ Այդ նպատակով կտրամադրվի մինչև 104.000 դրամ գումար։ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներում 2021թ. սկսած արդեն 54 երեխա է ծնվել։
Մկրտչյանը հավալեց նաև, որ այս ծրագրով պետք է դայակը նույն հասցեում հաշվառված չլինի․ «Նախոր ծրագրում լինում էր դեպքեր, երբ գրանցում էին ընտանիքի անդամին և ծրագիրը չէր ծառայում իր նպատակին»։
Վարչապետը սակայն նախարարի այս դիտարկումը այդքան էլ ճիշտ չհամարեց, ըստ նրա, նման սահմանափակումներով շեղվում են հիմնական նպատակից․ «Կարծում եմ՝ այս դեպքում մենք կարող ենք այդ բացառությունն անել, մեր շահառուն, որին ուզում ենք աջակցել, ի վերջո ծնված երեխան է, ինչքան լավ պահեն այդ երեխային, այդքան մեզ համար ավելի լավ։ Ամեն անգամ մեր քաղաքկանությունը մշակելիս կարևոր բաներ բաց ենք թողում։ Մեր խնդիրը երեխային օգնելն է, այս ծրագրով ինչ–որ տեղ գործազուրկ դայակներ կա՞ն, ուզո՞ւմ ենք իրենց աշխատանքի տեղավորենք, դա չի մեր խնդիրը։ Եթե այդ ծառայությունը պետք է հարազատ տատիկը մատուցի, շատ լավ, թող մատուցի, ավելի լավ։ Մեր խնդիրնն այն է, որ երեխան լավ պայամններում լինի, և մայրիկները աշխատելու հնարավորություն ունենան»։ Այնուհետև վարչապետը Կառավարության անդամներին մի իրավիճակ ներկայացրեց․ «Ընտանիքում ծնվել է երեխա և երիտասարդ մայրն ուզում է աշխատի և երեխայի տատիկը մի տեղ աշխատում է 80 հազար դրամով, ուզենալով օգնի, որպեսզի իր դուստրը կամ հարսը աշխատելու հնարավորություն ունենա, մարդը կարող է որոշի ու դուրս գա աշխատանքից, գա իր թոռնիկին պահի և իր եկամուտը էլ չկորցնի։ Այդ թափուր մնացած աշխատանքի վայրում մեկ ուրիշը աշխատի։ Սա այն դեպքը չէ, որ պետք է կասկածեի հայացքով ասենք՝ վայ մեր դայակների 100 հազար դրամը ինչ եղավ»;
Նիկոլ Փաշինյանը փաստեց՝ սահմանափակումների հետևանքով մարդիկ չեն կարողանում օգտվել նախագծից․ «Մենք երբևէ չենք խորանում որոշումների մեջ, այլ ասում ենք՝ տեսեք մենք ինչ լավ Կառավարություն ենք, նման որոշում ընդունեցինք, հետո գնում ենք մարզային հանդիպման հարցնում՝ օգտվո՞ւմ եք այդ ծառայությունից, ասում են չէ, որովհետև մեր բարեկամը, հարևանը կամ գյուղացին չի կարա մասնակցի, կամ դայակի բոյը պետք է լինի 1․90, քաշը էսքան, 5 աշխատանքային փորձով, բայց հանրապետությունում նման մարդ չկա։ Ես գիտեմ, որ մարզային կամ ոչ մարզային որևէ այցին, լայն ժպիտով գնալու եմ հարցնեմ՝ բա էդ որոշումից օգտվեցիք սիրելի շահառուներ, և ինձ ոչ ժպիտով պատասխանեն՝ ոչ, ինչի՞, որովհետև ձեր կարագվորման մեջ մի հատ հնարավորություն կա 200 հատ սահմանափակում, մենք նեռվ չունենք դա հաղաթարհարենք, ես առավտոից դա եմ մտածում։ Սա առիթ է, որ որոշումներ կայացնելիս, հասկանանք՝ մարդը օգտվո՞ւմ է դրանից։ Որոշումները մենակ զեկուցումներում գրելու համար չենք ըդունում, այլ մարդկանց կյանքը լավացնելու»։
Կառավարության ղեկավարը նաև կատակեց․ «Երեխային պահելու մեջ սահմանափակումը չեմ հասկանում, եթե չպահի տատիկը երեխային, կազատեն աշխատանքից։ Մայրիկներին դրանով լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի տատիկ դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»։
Նա հանձնարարեց լուծել նշված կարագավորումը։
