Հորդորում եմ Գեղամ Մանուկյանի գլուխը տալ պատերին, որ խելքը գլուխը հավաքվի, լեզուն էլ մտքից արագ չպտտվի. Հովհաննիսյան

Դաշնակ Գեղամ Մանուկյանի լեզուն կրկին մտքից առաջ է ընկել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Մի իրավիճակում, երբ ՀՀ ցանկացած քաղաքացի ու Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցները ճշգրտորեն գիտեն, թե ինչ է տեղի ունեցել ԼՂ-ում վերջին տարիներին՝ ինչպես չեն պահպանվել ռուս խաղաղապահների կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, ինչի արդյուքնում մենք ունենք բռնի տեղահանված շուրջ 140 հազար հայրենակից, համարձակվում է Հայաստանին մեղադրել պարտավորությունները չկատարելու մեջ։

Սրան զուգահեռ այս դաշնակը նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցնում երկրի ղեկավարության հասցեին։

Դեռևս իրականությունից չկտրված դաշնակցականներին հորդորում եմ Գեղամ Մանուկյանի գլուխը տալ գրասենյակի պատերին (իր հնչեցրած միտքն է), որպեսզի խելքը գլուխը հավաքվի, լեզուն էլ մտքից արագ չպտտվի»։

Կիսվել սոց․ ցանցերում