ԵՄ-ն շաքարային դիաբետի դեմ պայքարի լայնածավալ ծրագիր է իրականացնում

Վերջին տասնամյակում  ԵՄ-ում շաքարային դիաբետով հիվանդ  բնակիչների թիվը կրկնապատկվել է՝  հասնելով  32 միլիոնի։ Եվրահանձնաժողովը ձեռնամուխ է եղել հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման ծրագրի իրականացմանը, որը կարժենա 53 մլն եվրո: Այս մասին հայտնում է Euronews-ը՝ նշելով, որ աշխարհում նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օրը:

Ըստ աղբյուրի՝ այս առիթով միջազգային առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են այս հիվանդության վտանգի և կանխարգելիչ միջոցառումների կարևորության մասին:

Մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը դիաբետով հիվանդ է։ Բրիտանացի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ ռիսկի խմբում են գտնվում նույնիսկ արյան մեջ գլյուկոզայի մի փոքր ավելի բարձր մակարդակ ունեցող մարդիկ:

Կիսվել սոց․ ցանցերում