Այ ուսուցիչներ, ձեզ դուր կգա՞, որ մի օր մի հրաշքով հանկարծ որոշեք լավ աշխատել, ասենք՝ դասերից հետո մնաք, ձրի պարապեք էն երեխեքի հետ, որ հավելյալ պարապելու կարիք ունեն, ձեր սիրտն ու հոգին ներդնեք գործի մեջ, երեխեքի չհասկացածը նորից ու համբերատար բացաատրեք, չգոռաք, չնվաստացնեք, մոտիվացնեք, հետաքրքրեք ձեր առարկայով, միջոցառումներ նախաձեռնեք ու նման բաներ, ամսվա վերջին էլ հավելավճար ակնկալեք, բայց աշխատավարձի օրը պարզվի, որ աշխատավարձից մի քսան-երեսուն տոկոս պահել են

Արփի Ոսկանյանը գրում է․

Այ ուսուցիչներ, ձեզ դուր կգա՞, որ մի օր մի հրաշքով հանկարծ որոշեք լավ աշխատել, ասենք՝ դասերից հետո մնաք, ձրի պարապեք էն երեխեքի հետ, որ հավելյալ պարապելու կարիք ունեն, ձեր սիրտն ու հոգին ներդնեք գործի մեջ, երեխեքի չհասկացածը նորից ու համբերատար բացաատրեք, չգոռաք, չնվաստացնեք, մոտիվացնեք, հետաքրքրեք ձեր առարկայով, միջոցառումներ նախաձեռնեք ու նման բաներ, ամսվա վերջին էլ հավելավճար ակնկալեք, բայց աշխատավարձի օրը պարզվի, որ աշխատավարձից մի քսան-երեսուն տոկոս պահել են։ Հենց նենց, հավեսի համար։ Բա էս երեխեքի համար էլ իրենց աշխատավարձը էդ գնահատականներն են։ Ինչի՞ եք իրանց աչքի առաջ ձեր թղթիկի վրա բարձր դնում, մինչեւ հասնում եք էդ անտեր էլեկտրոնային օրագրին, վրայից մի քանի բալ թռցնում եք։ Դուք հո տատիկի թոշակից ձեզ թեյավճար պահող էն հին թոշակ բաժանողներից չե՞ք։ (Հիմա հույս ունեմ՝ սենց բաներ չեն անում) Կամ ո՞նց եք ահռելի նյութ ուսումնասիրած, էդ նյութը սեփական բառերով տասնչորս էջ վերաշարադրած, ենթադրություններ ու եզրակացություններ արած, քառասունութ էջանոց սլայդ սարքած, էդ սլայդը մի ժամից ավել ներկայացրած աշակերտին լիքը գովելուց հետո գնում, էդ աշխատանքի համար ութ դնում (լավագույն դեպքում), ինչ ա թե ոնց որ թե գերազանցիկ չի։ Չթողնեք հանկարծ մեկը փորձվի սովորել, չթողնեք հանկարծ սկսի իրեն մի քիչ ինքնավստահ զգալ, մի բանով տվեք գլխին, վեր ընԳնի տեղը։

Կիսվել սոց․ ցանցերում