ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը

☑ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի օգոստոսի 22-ին դադարեցրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։
☑Մինչ այդ՝ սույն թվականի օգոստոսի 4-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտագության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։
☑Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար:
☑ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացվել՝ ամբողջությամբ դադարեցնել Երևանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումը։
Առավել մանրամասն՝ https://www.utfsib.am/post/more/596
Կիսվել սոց․ ցանցերում