Ապերիկներ ջան, սրանից հետո, եթե ինչ-որ բան ուզենաք` արխային ինձ ասեք, ես կտամ…

Վերջերս մեկը ինձ համոզում էր(աչքիս տեսածն եմ ասում), թե ղարաբաղցիներից ձմռանը ձյուն ուզես` չեն տա։ Ես այդպես չեմ մտածում ու հիմա ի’մ աչքով տեսածի մասին կպատմեմ։ Երկու արցախցի երիտասարդ տեղահանվելուց հետո իմ տարածքում պտուղ-բանջարեղենի խանութ են բացել, մեղվի նման աշխատում են, ամենաշուտը բացում են, ամենաուշը` փակում։ Հիմա ես միայն իրենց մոտից եմ գնումներս կատարում` ինչ-որ չափով օգտակար լինելու համար։
Ուրեմն` բարձրանալով մոտենում եմ խանութին։ Նկատեցի, որ 10-12 տարեկան երկու տղաներ մի քանի անգամ ծիկրակելուց հետո յուրաքանչյուրը մի մանդարին վերցրեց ու արագ հեռացան։
Արամը` վաճառողը, դուրս եկավ ու նրանց հետ կանչեց։ Տղաները վախեցած մոտեցան, իսկ Արամը ժպտալով 2- ական մանդարին մեկնեց երեխաներին ու ձեռքը ուսերին դնելով ասաց.
— Ապերիկներ ջան, սրանից հետո, եթե ինչ-որ բան ուզենաք` արխային ինձ ասեք, ես կտամ…🥰
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում