«Հանրային ձայնը» առաջարկեց այս տարի օրակարգից հանել «կարմիր գծերի» վճարը բարձրացնելու նախագիծը

Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում «Հանրային ձայն» խմբակցությունն առաջարկեց օրակարգից հանել տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12.000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ   խոսքը վերաբերում է Երևան համայնքում 2024 թվականին տեղական տուրքերի մասին հարցին, որն ընդհանրական հարց է, միայն չի վերաբերում կարմիր գծերին։

«Ձեր առաջարկություններն ընդունվել են,  կքննարկենք,  արդեն դուք ձեր կարծիքը կհայտնեք»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:

Կիսվել սոց․ ցանցերում