Բյուջեին կողմ չքվեարկելով՝ դուք կունենաք խնդիր երևանցիների հետ. Արմեն Փամբուխչյան

Բյուջեին կողմ չքվեարկելով՝ դուք կունենաք խնդիր երևանցիների հետ։ Դիմելով «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամին՝ հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Բոլորս հասկանում ենք, որ ձեր մոտ կա գործընկերային սերտ համագործակցություն եւ գրեթե նույնականացում մոտեցումների հարցում», — ասաց նա, նշելով, որ քաղաքապետը արդեն ներկայացրեց ծրագրերը, որոնք որ չեն իրականանա հաջորդ տարի, եթե չընդունվի բյուջեն։

 

Կիսվել սոց․ ցանցերում