Պարեկները կանգնեցրել են ԼՂ լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի մեքենան. հայտնի է՝ ինչու

Պարեկները Երևանում կանգնեցրել են Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի մեքենան, քանի որ նա երթևեկել է թիկնազորով և ավտոշարասյունով։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:

Շահրամանյանին զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի։

Կիսվել սոց․ ցանցերում