ՆԳՆ ոստիկանության բաժնի պարեկները Երևանում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են հունվարի 1-ից Արցախի լուծարման հրամանագիր ստորագրած ԼՂ նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոմեքենան։
Այս մասին լուրը Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ-ից։
«Պարեկային ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար են կանգնեցրել, արձանագրություն չեն կազմել, միայն զգուշացրել են»,-ասացին ՆԳՆ-ից։
Նշենք, որ որոշ տեղեկություններով, պարեկները Շահրամանյանին զգուշացրել են, որ ավտոշարասյունով և թիկնազորով երթևեկելու իրավունք չունի։
Նշենք, որ Արցախի նախկին ղեկավարները փորձում են պահել պաշտոնները և Հայաստանում շարունակել նման որպես պաշտոնյաներ։
