ԼՂ-ի հարցով ՄԱԿ-ի քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ-ը պետք է ավելի վճռական քայլերի դիմի. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԼՂ շրջափակման մասին քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։

Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։

Նա հայտնել է, որ խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հետ մի բանաձևի անհրաժեշտության մասին, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի խախտմանը, կապահովի սննդի և դեղորայքի հասանելիությունը և մարդկանց ազատ տեղաշարժը։

Կիսվել սոց․ ցանցերում