7 տարի անց Չինարիում 3 հայ զինծառայողի սպանության դեպքերը Եվրադատարանը համարել է կյանքի իրավունքի կոպիտ խախտում:
Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը։
Գործը դատարան ներկայացրած միջազգային իրավունքի մասնագետը վճռից ընդհանուր առմամբ գոհ է, բացառությամբ որոշ դրվագների: Ադրբեջանը, ըստ Ղազարյանի, ներկայացրել է կեղծ ապացույցներ, առաջ քաշել վարկածներ, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արժանահավատ չի համարել:
Հայաստանի դեմ Գուրբանովի ներկայացուցիչների գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է:
Եվրադատարանը պարտավորեցրել է Բաքվին փոխհատուցել 32 հազար եվրո:
