Հակոբ Բադալյանը գրում է․
Եթե անգամ ամբողջ ֆեյսբուքահայությունը րոպեն մեկ շնորհավորի Սուրբ Ծննդյան տոնը, միեւնույն է, ափսոսանքով պետք է արձանագրել, որ դեռ շատ հեռու ենք այդ տոնի ամբողջական, ինքնաբավ ընկալումից եւ այն մեր գերակշռող մասի ենթագիտակցության մեջ ընդամենը ամանորյա տոների վերջին ակորդ է, այլ ոչ թե մեր արժեհամակարգային ինքնության սկիզբ։ Սա իհարկե փոփոխելի է, պահանջում է երկար ու համբերատար աշխատանք, թե պետական, թե եկեղեցական, թե հանրային մակարդակներում։ Աշխատանք ասվածն անշուշտ լոկ ճառերը չեն, ոչ էլ փաթեթավորումները։
