«Նախորդ շաբաթվա ընթացքում սննդամթերքի տեսչական մարմնի թեժ գծին գրանցվել է 2 ահազանգ, որոնք վերաբերվել են սննդամթերքի պահման պայմաններին և մակնիշման խնդիրներին»:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայարապետյանը. «Ահազանգերի մասով իրականացվել են վերահսկողական աշխատանքներ, արտառոց դեպքեր չենք ունեցել»:
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցրեց՝ ընդամենը երկո՞ւ, տարօրինակ փոքր թիվ չի՞ Երևան քաղաքի մասշտաբի համար:
Ապա քաղաքապետը ճշտեց թեժ գծի համարը և դիմեց երևանցիներին. «Սիրելի երևանցիներ, սննդի անվտանության տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարն է 118, խնդրում ենք ահազանգերի դեպքում հենց այս համարով զանգեք»:
