Որ տարիքում, և ինչ կարող եք կերակրել երեխային․․․

Երեխայի աճին զուգահեռ սկսվում է անառողջ սննդի օգտագործումը, որը այդքան էլ օգտակար չէ երեխայի համար։ Բոլորիդ կյանքում էլ, սիրելի՛ մայրիկներ, գալիս է մի պահ, երբ մայրական կաթն արդեն սկսում է երեխային չհերիքել, նա համառորեն այլ բան է փնտրում, և այստեղ օգնության է գալիս հավելյալ սննդով կերակրելու գաղափարը: Որոշ մայրիկներ մտածում են հատեցին վեց ամսականի շեմը, կարելի է երեխային սնել ամեն տեսակ ուտելիքով և հեշտացնել իրենց գործը, բայց մինչև երեք տարեկան երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացումն իսկապես կախված է երեխայի սննդակարգից և ձեզնից, թե ինչքան հետևողական կլինեք դուք տվյալ հարցում: Երբ 6 ամսական հասակում երեխաները սկսում են օգտագործել  հավելյալ սնունդ, շատ շատերի համար փորձառությունը սկսում է սխալ սննդակարգից։ Աշխարհում 6 ամսականից  մինչև 2 տարեկան երեխաների 45 տոկոսը չեն ստանում որևէ միրգ կամ բանջարեղեն, իսկ մոտ 60 տոկոսը չի ստանում ձու կաթնամթերք, ձկնամթերք կամ միս։

Եկեք միասին հասկանանք, թե որ տարիքում որ մթերքներն են օգտակար երեխայի առողջ զարգացման համար։ 
0-6 ամսական երեխաներ
Այս շրջանում երեխային կերակրեք միայն կրծքի կաթով այնքան, ինչքան նա է ցանկանում։ Բայց ռեժիմը պահելու համար կերակրեք 8 անգամից ոչ պակաս, չանտեսելով իհարկե գիշերային կերակրումները։ Երեխային կերակրեք  այն ժամանակ երբ տեսնում եք որ նա անհանգիստ է ծծում է մատները կամ շարժում է շրթունքները։ Կրծքի կաթին զուգահեռ չի թույլատրվում երեխային տալ հավելյալ սնունդ կամ հեղուկներ։
6-8 ամսական երեխաներ
Այս տարիքում կարող եք երեխային առաջարկել  կերակրել այնքան հաճախ, որքան ցանկանում է։ 6 ամսական հասակում սկսեք երեխային տալ հավելյալ սնունդ, բայց փոքր չափաբաժիններով։ Սպասեք մի քանի օր հասկանալու համար, թե ինչպես է երեխան յուրացնում սնունդը։ Տվեք երեխային կենդանական ծագման մթերքներ և այլ սննդարար կերակուրներ։ Բայց երեխայի մեծանալուն զուգահեռ  շարունակեք նրան կերակրել կրծքի կաթով։ Արդեն 8 ամսականում երեխային տվեք ծամելու կերակուրներ, ցանկալի է որ երեխան ձեռքերով պահի այն։ Արգելվում է երեխային տալ այնպիսի մթերքներ, ինչպիսիք են օրինակ՝ ընկույզը, խաղողը, հում գազարը և այլն։
9-11ամսական երեխաներ
Այս տարիքում արդեն երեխայի սնունդը պետք է լինի մանրացված և տրորած։ 9-11 ամսականում տրվող սննդի քանակը պետք է կազմի բաժակի մոտ ½-ը, օրական 3-4 անգամ՝ կախված երեխայի ախորժակից, իսկ կերակրման արանքում տվեք 1-2 միջանկյալ ուտեստ։
Երեխային անպայման կերակրեք իր  համար նախատեսված ճաշամանից։ Եթե երեխան ուտելու ընթացքում շեղվում է, ապա մի կողմ տարեք այն ամենը, ինչը շեղում է նրա ուշադրությունը։ Արդեն 6 ամսականից հետո  երեխաների մոտ ավելանում է ջրի պահանջը, անգամ այն դեպքում, երբ երեխան անհրաժեշտ քանակով կաթ է ստանում։ Եթե ուզում եք հասկանալ երեխան ջրի պակաս ունի թո ոչ, ապա սննդից հետո նրան ջուր առաջարկեք (եռացրեք և հասցրեք սենյակային ջերմաստիճանի)։
1-2 տարեկան երեխաներ
Երեխային կերակրեք կրծքով մինչև 2  տարեկանը և ավել, այնքան հաճախ, որքան նա ցանկանում է, իսկ սննդարար կերակուրները՝ օրական 3-4 անգամ։ Կախված երեխայի ախորժակից, հիմնական կերակրման արանքում տվեք 1-2 միջանկյալ ուտեստ։ Սննդի ընդունման ժամանակ երեխան պետք է ստանա բոլոր խմբի սննդատեսակները։
97 տոկոս կանայք հնարավորություն ունեն կրծքով կերակրելու իրենց երեխաներին։ Ամեն հնարավոր ձևով երեխային կերակրեք սեփական կաթով, քանի որ ոչինիչ այնքան կարևոր չէ, որքան ձեր երեխայի առողջությունը։

Կիսվել սոց․ ցանցերում