ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համացանցում են հայտնվել Կիպրոսում ՄԱԿ-ի խшղшղшպшհների և թпւրքերի միջև բախումների կադրերը

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների և թուրքերի միջև բախումների տեսանյութը հայտնվել է համացանցում։

 

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ խաղաղապահները փորձել են արգելափակել բուֆերային գոտում չթույլատրված ճանապարհաշինությունը։ Նշենք, որ միջադեպի հետևանքով ՄԱԿ-ի երեք զինվորականներ բժշկական օգնության կարիք են ունեցել, մեկի քիթը կոտրվել է։

 

Հավելենք, որ միջադեպի առնչությամբ Թուրքիան կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Իր հերթին Կիպրոսի նախագահը քննադատել է Թուրքիային և հասցեական կտրուկ հայտարարություններ արել։ Կիպրոսի նախագահը, ով Պիլայում կատարվողը որակել է որպես թուրքական սադրանք, իր հայտարարության մեջ նշել է.

 

«Միջազգային հանրությունը հստակ պատասխան է տվել այս հարցին՝ Էրդողանի ռեժիմը զավթիչ ռեժիմ է, և ավելին ասելու բան չունենք»։

Կիսվել սոց․ ցանցերում