Ակшններով լի արկղ է հայտնաբերվել Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման վայրում

Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի, նույն վաշտի պարեկներ՝ Արամ Ավագյանի և Նվարդ Ղանդիլյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման վայրում ծառայություն կատարելիս ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող խնձորի այգիների մոտ հայտնաբերել են կասկածելի արկղ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության Սակրավորական ջոկատը, Արագածոտնի և Կոտայքի մարզերի գոմարտակների պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում իրականացրել հերթապահություն:

Այս պահին ժամանած սակրավուրները վնասազերծում են ականներով լի արկղը և այն պետք է տեղափոխեն անվտանգ վայր:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/10/1253503

Կիսվել սոց․ ցանցերում