Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. 1.5 ամսական երեխայի մшհվան հանգամանքները պարզվում են. «սպшնություն (հանկարծամшհություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններն ու քննիչնները պարզել են, որ մահացածը 1.5 ամսական Լաուրա Հ.-ն է, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում մահացել է:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/10/1253507

Կիսվել սոց․ ցանցերում