Ե՞րբ պետք է սկսեմ մտածել փոքրիկիս հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարող եմ ընտանիքումս ամրապնդել բարվոք հոգեկան առողջություն: Հոգեբան և երեխայի զարգացման փորձագետ դոկտոր Լիզա Դամուրը պատասխանում է այս հարցին: Առաջին անգամ ծնող դառնալը հսկայական փոփոխություն է: Դրա արդյունքում փոխվում է ամեն ինչ: Ձեր կյանքը բոլոր առումներով տարբեր է լինելու: Սթրեսի մասին մի բան հաստատ գիտենք. այն առաջ է գալիս ամեն անգամ, երբ ստիպված ենք հարմարվել նոր պայմաններին: Եվ նոր երեխային հարմարվելը նոր պայման է: Ուստի պետք է ակնկալել, որ կունենաք սթրես: Դա չի նշանակում, թե ինչ-որ բան այն չէ: Դա պարզապես նշանակում է, որ սկսում եք վարժվել ծնող լինելուն: Եվ ամեն ինչ գնալով կհեշտանա: Ներկայացնում ենք հոգեբանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխային, որ նա իրեն ապահով և պաշտպանված զգա:
Երեխայի հոգեկան առողջության մասին պետք է մտածել դեռ նոր ծնված պահից, պետք է նրա հետ մտերմիկ հարաբերություններ ստեղծել և ցույց տալ, որ իր համար այս խորթ աշխարհում, որտեղ նոր է լույս աշխարհ եկել և ամեն բան թվում է օտար, նա ունի իրեն պաշտպանող մեկը։Որպեսզի երեխան ազատվի սթրեսային իրավիճակից, պետք է զգա, որ միայնակ չէ։ Եթե այդ հուզական պահին նա չզգա, որ իրեն պաշտպանող մեկը կա, նրա մոտ առաջանում է հուզական իրավիճակ, խախտվում է հոգեկան առողջությունն ու այդ ամենը բերում է ճիչերի ու լացի։Երեխան պետք է զգա երկու բան՝ տան տաքուկ միջավայրը և իր վիճակը տանը կանխատեսելի լինի իր համար, այսինքն նա զգա տան ապահով և ջերմ մթնոլորտը, որն էլ առաջացնում է մտերմության և այսպես ասած ջերմության հորմոններ, որոնք անհրաժեշտ են հետագայում երեխայի հոգեկան ներաշխարհի լիարժեք զարգացման համար։
Հոգեկան առողջության բնորոշումն այն չէ, որ դուք և ձեր երեխան միշտ հանգիստ, ստաբիլ իրավիճակում եք, այլ այն, որ դուք ցանկացած պահի ունեք այդ պահին ճիշտ, համարժեք հոգեհուզական իրավիճակ և կարողանում եք կարգավորման ճիշտ մեթոդներ գտնել ու կիրառել։ Հոգեկան առողջության հարցում կարևորվում է՝ քունը՝ ճիշտ քանակով ճիշտ ժամանակին, առողջ սնունդը, ջերմ ընտանեկան մթնոլորտը, հաճելի զբոսանքները։
Այս ամենին հետևելով և կիրառելով ձեր և ձեր երեխայի առօրիայում, կունենաք իդեալական հոգեկան առողջություն։
Ե՞րբ սկսել մտածել փոքրիկի հոգեկան առողջության մասին
