ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել շինարարության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ:
Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգությունները, լսել ընկերությունների ներկայացուցիչների տեսակետներն ու առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ Հանրապետությունում իրականացվում է մեծածավալ պետական շինարարություն և շինարարական հրապարակներ այցելելիս արձանագրում է, որ առկա են պլանավորված ժամկետների խախտումներ, երբեմն որակական խնդիրներ:
Կիսվել սոց․ ցանցերում