ԵՄ անդամ երկրները նախնական հավանություն են տվել Կարմիր ծովում նավերի անվտանգությունն ապահովելու համար ռազմածովային առաքելության ստեղծմանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Նախատեսվում է, որ այդ առաքելությունը կստեղծվի փետրվարի 19-ից ոչ ուշ։ Այն աշխատելու է այն երկրների հետ համակարգմամբ, որոնք նաև պաշտպանում են առևտրական նավերը Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հաճախակի հարձակումներից:
