Այս մասին տեղեկացրել է Սենատի պաշտոնական կայքը։
Բանաձեւը կոչ է անում պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ, ներառյալ Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգոն։ Բանաձեւը նաեւ հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրավունքի երաշխիքներ է պահանջում։
Սենատը բանաձեւում կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը շտապ եւ խաղաղ ճանապարհով միանա դիվանագիտական խողովակներով իրականացվող բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու նպատակով։
