ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտնաբերվել է 819 գրամ հերпին, ափիпն, մոխրացած հետքերով ապակյա գլпնակ, գաղտնի փականով դшնակ. կան ձերբակալվածներ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ստացված տվյալներն իրացվել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ:

Հունվարի 17-ին՝ ժամը 23-ին, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալվել և, Սյունիքի մարզի 42-ամյա մի բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխվել վերոհիշյալ երեք տղամարդիկ:

Անձնական խուզարկությամբ 35-ամյա երևանցու մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղի փաթեթ` հերոինի նմանվող 819 գրամ զանգվածով:

Ափիոնի նմանվող շագանակագույն լուծույթով լցված ներարկիչ է հայտնաբերվել 47-ամյա երևանցու մոտ, Կոտայքի մարզի 39-ամյա բնակչի մոտ` մոխրացած հետքերով ապակյա գլանակ, իսկ սյունեցի վարորդի մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ։

Բոլորն էլ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ հունվարի 18-ին խուզարկություն է կատարվել նաև «ԲՄՎ» մակնիշի մեքենայում:

Հայտնաբերվել է երկու փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող մոտ 88 գրամ զանգվածով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Կիսվել սոց․ ցանցերում