Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է. որ ճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի մարզի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու, Շիրակի, Կոտայքի (բացառությամբ Աբովյան քաղաքի) մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Բերդ, Դիլիջան, Ճամբարակ, Սևան, Գավառ, Վարդենիս, Թալին, Ապարան քաղաքներում, Գորայքի, Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապահահատվածին, Երևան-Սևան ավտոճանապարհի 26-35-րդ կմ-ին և Աշտարակ քաղաքում մառախուղ է։

Կիսվել սոց․ ցանցերում