«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է Տաթեվ ՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի ձեռքբերման բաց մրցույթ

Պատվիրատու՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, այսուհետ՝ Պատվիրատու, հրավիրում է հայտատուներին ներկայացնել հայտեր ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ-ի Տաթեվ  ՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի և ավազանի վերականգնման աշխատանքների ձեռքբերման բաց մրցույթի հետ կապված գնումների համար։

Բաց մրցույթի հղման համար ՝ «ՔԳՀԿ 01/24»

Երկիրը՝ Հայաստան

Մրցույթի մեկնարկի ամսաթիվ՝ 22 հունվարի 2024 թ.

Հարգելի գործընկերներ,

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն (Պատվիրատու), հայտարարում է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Տաթեվ  ՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի և ավազանի վերականգնման  աշխատանքների իրականացման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ:

  1. Բաց մրցույթը կիրականացվի երկու փուլով: Հայտատուները տեխնիկական և ֆինանսական առաջարկները ներկայացնում են միաժամանակ երկու փակ ծրարներով Coupa էլ․ գնումների համակարգի միջոցով (Coupa Supplier Portal (coupahost.com)
  2. Հայտատուները պետք է իրենց առաջարկները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով` օգտագործելով Coupa համակարգը և հաշվի առնելով Coupa-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև սույն փաստաթղթով սահմանված  բաց մրցույթի պայմանները:
  3. Նվազագույն որակավորման տեխնիկական միավորը 100 բալանոց սանդղակով 70 միավոր է: Ցանկացած առաջարկ, որը ստացել է 70/100-ից պակաս, համարվում է չհամապատասխանող։ Տվյալ հայտատուի ֆինանսական առաջարկը չի կարող դիտարկվել ֆինանսական առաջարկների բացման փուլում: Աշխատանքների տևողությունը 8 ամիս  է՝ սկսած պայմանագրի կնքման  օրվանից։
  4. Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի փետրվարի 12-ը, 17:00-ն, Երևանի ժամանակով: Հետաքրքրված ընկերությունները կարող են լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալ սույն բաց մրցույթի վերաբերյալ՝ իրենց առաջարկները ուղարկելով գնումների ավագ մասնագետ Ա․ Պետրոսյան [email protected]  հասցեին, Հեռ +37411520029։

Հայտատուները, ովքեր հետաքրքրված են այս գնումով, կարող են գրել. [email protected] նշելով իրենց էլ. հասցեն հաստատել իրենց հետաքրքրությունը և ստանալ Coupa համակարգին մասնակցելու հրավեր:

  1. Մրցութային փաթեթը կազմվել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գնումների ընթացակարգին համապատասխան և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 19-ի 273Ա որոշմամբ (https://eservices.contourglobal.eu/armenia/): Բաց մրցույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գնումների ընթացակարգի համաձայն:  Սույն մրցույթից բխող վեճերը ենթակա են քննության Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Մրցութային փաթեթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://contourglobal.box.com/s/ehwku0ipv2fk2emolvmbnpstxk0vzscv.

Կիսվել սոց․ ցանցերում