Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը՝ «ISSF World Cup»-ի փոխչեմպիոն

Կահիրեում մեկնարկել է Աշխարհի գավաթի խաղարկությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Մրցումային 2-րդ օրը կրակագծում ատրճանակ մրցաձևի մարզիկներն էին։

10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը, փայլուն արդյունք գրանցելով, (581 — 292/289) 1-ին հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ:

Եզրափակչում մերոնք 7/17 հաշվով զիջեցին Հնդկաստանի թիմին և դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։

Նույն մրցաձևում Գևորգ Մելքոնյան-Նարե Գաբրիելյան զույգը 568 (283/285) միավոր արդյունքով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Կիսվել սոց․ ցանցերում