Բրազիլուհուն դուրս են արել առևտրի կենտրոնից հագուստի պատճառով

Բրազիլիայից մի բլոգեր բողոքել է, որ իրեն դուրս են հանել առևտրի կենտրոնից չափազանց բաց հագուստ կրելու համար, գրում է Mirror-ը։  Ինքը՝ բրազիլուհին, կարծում է, որ իր հանդերձանքում արգելված ոչինչ չի եղել։

Ջայան Լիմայի խոսքով՝ նա առևտրի կենտրոն է եկել կարճ կիսաշրջազգեստով և խորը կտրվածքով տոպով։  Կինը հագուստի ընտրությունը բացատրել է դրսում շատ շոգ եղանակով։  Սակայն երբ բրազիլուհին մտել է առևտրի կենտրոն, պահակները անմիջապես մոտեցել են նրան և խնդրել են լքել տարածքը։

«Ինձ նվաստացրել են։  Ես չեմ արել որևէ բան, որը խախտում է օրենքը:  Եվ ես արժանի չէի, որ ինձ նվաստացնեն բոլորի առաջ։  Ամբողջ առևտրի կենտրոնը ինձ էր նայում, կարծես ես խանութ եմ թալանել կամ ինչ-որ հանցագործություն եմ արել»,- դժգոհում է Լիման։

Այն բանից հետո, երբ Ջայանը իր բաժանորդների հետ խոսել է միջադեպի մասին, մեկնաբանները նրա կողմն են անցել:

«Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ։  Անընդունելի է, որ դա Ձեզ հետ կրկնվի»,- կարծում է իր լսարանը։

Կիսվել սոց․ ցանցերում