Աղջկան ու նրա սիրեկանին մի քանի ժամ կապել են սյանը՝ արտամուսնական կապի համար

Հնդկաստանի Տրիպուրա նահանգում ամբոխը աղջկան ու նրա սիրեկաններին կապել է սյանը՝ որպես պատիժ արտամուսնական կապի համար։ Այս մասին հայտնում է The Indian Express-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Բելոնիա քաղաքի մերձակա գյուղերից մեկում։ Տեղի բնակիչները որոշել են, որ իրենց հարևաններից մեկը դավաճանում է կնոջը մի աղջկա հետ, ով այցելել էր իր հարազատներին։ Երկուսին էլ բռնել են, կապել սյանը ու այնտեղ բերել գերված տղամարդու կնոջը։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, նրանց բաց են թողել։ Միջադեպի հետևանքով տղամարդը վնասվածքներ է ստացել։ Ո՛չ տղամարդը, ո՛չ նրա կինը, ո՛չ աղջիկը դեռ բողոք չեն ներկայացրել ոստիկանություն։

Կիսվել սոց․ ցանցերում