Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում թենիսի կորտ կառուցելու համար արդեն իսկ ընթանում են տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքները:
Այս մասին այսօր զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:
Արձագանքելով քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ խոսքը «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտեր կառուցելու մասի՞ն է:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը հաստատեց, որ խոսքը վերոնշյալ կորտերի մասին է. «Մայր Հայաստան արձանի կողքը սկզբում նախատեսել էինք ֆուտբոլի դաշտ կառուցել, սակայն տարածքն ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար, և շատ գեղեցիկ կլինի»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
