Օձը մտել է կնոջ տուն և դուրս քշել նրան

Մեծ Բրիտանիայում օձը մտել է Մանչեսթեր նահանգի Սթոքպորտ արվարձանի բնակչուհու տուն և դուրս քշել նրան փողոց։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

59-ամյա Քերեն Ֆուրնասը պատմել է, որ իր տան մուտքի դռան վերևում օձ է գտել: Նա սկսել է օգնություն կանչել և փորձել թաքնվել՝ փակելով հյուրասենյակի դուռը։ Դրանից հետո օձն անհետացել է։

Վախենալով, որ սողունը դեռ տանն է, կինը որոշել է հեռանալ և բնակարան վարձել այլ տեղ։

«Ես այստեղ օձի հետ չեմ մնա», – ասել է նա:

Ֆուրնասը դեպքի մասին դիմել է ոստիկանություն։ Իրավապհներին չի հաջողվել գտնել օձին։

Ֆուրնասը նշել է, որ չգիտի, թե ինչպես է սողունին հաջողվել մտնել իր տուն։ Կինը օձի լուսանկարները տրամադրել է վայրի բնության, երկկենցաղների և սողունների բարեգործական կազմակերպությանը, և փորձագետները եզրակացրել են, որ օձը սողալով մտել է նրա տուն:

Կիսվել սոց․ ցանցերում