Մեղրիի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է, Վայքի ճանապարհներին՝ մերկասառույց

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում