Գորիս քաղաքի Սարգսյան փողոցում օրերով և ամիսներով ջուր չի լինում։ Եթե լինում է, ապա միայն անձրևոտ օրերին գիշերը 1֊2 ժամով և այն էլ շատ բարակ։ Չգիտեմ ում լողավազանն են լցնում, կամ ում ավտո լվացման կետն են հունիսից մինչև հոկտեմբեր ամիս ջրով ապահովում, բայց բնակիչները եղել է, որ 48 ժամ, կամ ավել մեկ կաթիլ ջրի երես չեն տեսել.Ռեգինա Պռազյան

Ռեգինա Պռազյանը գրում է․

Գորիս քաղաքի Սարգսյան փողոցում օրերով և ամիսներով ջուր չի լինում։ Եթե լինում է, ապա միայն անձրևոտ օրերին գիշերը 1֊2 ժամով և այն էլ շատ բարակ։
Չգիտեմ ում լողավազանն են լցնում, կամ ում ավտո լվացման կետն են հունիսից մինչև հոկտեմբեր ամիս ջրով ապահովում, բայց բնակիչները եղել է, որ 48 ժամ, կամ ավել մեկ կաթիլ ջրի երես չեն տեսել։ Վթարներ չկան ու ամբողջ քաղաքում կոնկրետ այս փողոցում է այդպես և ամեն տարի։ ՀՀ քաղաքացուն ապօրինաբար ջրից զրկող հանցագործներին ասում եմ չբռնե՞ք օրենքի առաջ խիստ պատասխանատվության ենթարկեք, որ էլ նման չարություն չանեն պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան։ Կամ տեղյա՞կ եք ամառվա տապին հանգստյան գոտիները՝ մասնավորապես Սևանի ողջ ափերը զավթած ու Երևանյան մոլերի սննդի կետերը կես լիտրից պակաս ջուրը ոնց են ցանկացած գազավորված ըմպելիքից թանկ, կամ նույն գնի վաճառում։ Ասենք Բյուրեղ արտադրողը գիտի՞, որ ամենափոքր Բյուրեղը 300-500 դրամով են մարդիկ գնում նշածս վայրերից։ Հայտնի հանգստյան գոտիներ կան ՀԴՄ չեն տրամադրում, երբ այցելուն ջուր է գնում։ Բայց լրիվ հեչ։ Շուկան վերահսկող չունի՞։ Դա էլ հո առողջապահության նախարարությունը չէ էն Զարուհի Փոստանջյանի ձայնով տիկնոջ գլխավորությամբ, որ իրենց անգործության են մատնում։
Իսկ մեկնաբանություններում նշեք ձեզ հայտնի բոլոր վայրերի անունները որտեղ որ ջրանջատումներ են առանց հիմնավոր պատճառի և որտեղ որ գերագնահատված արժեքով ջուր են վաճառում հարգելի ժողովուրդ!!!
Կիսվել սոց․ ցանցերում