Երեկ՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնուտ գյուղի «Կապույտ ավազ» ավազահանքում Volvo մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է։
Տեղում պարզվել է, որ Երևանի բնակիչ 61-ամյա Արմեն Ավանեսյանը բեռնատարով, ավազահանքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
