33-ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել են шտրճшնակ, ինքնшձիգներ, դшնшկ ու այլ ռшզմшմթերք

Ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին՝ ժամը 21:30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 33-ամյա մի բնակչի:

Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում պահում է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփուշտներով, որն անօրինական է, իսկ բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք, որոնք հաշվառված են իր անվամբ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Հունվարի 30-ին քննչական բաժնից գրություն է ստացվել, որ նշված մեքենայի խուզարկության ժամանակ մարմարիկցի 33-ամյա երիտասարդը սրահից ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ, 9 մմ տրամմաչափի 2 փամփուշտ, բեռնախցիկից՝ իր անվամբ հաշվառված երկու ինքնաձիգ և «Սայգա» գրառմամբ մեկ պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, չորս տուփ փամփուշտ, մեկ դատարկ փամփշտատուփ, իսկ մեքենայի սրահից հայտնաբերվել է դանակ:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել սոց․ ցանցերում