ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելել է Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է դպրոց՝ ընդհանուր 2,247 միլիարդ դրամ արժեքով՝ նախատեսված 451 աշակերտի համար:
Այս մասին հայտնում են մարզպետարանից:
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2023 թվականի դեկտեմբերին, այսօր իրականացվել է հիմքերի բետոնալցման աշխատանքները:
Այցի ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և շինարարների հետ քննարկվել է դպրոցի շինարարական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Մրգաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման ավարտը նախատեսվում է 2026 թվականին:


