Կառավարությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։
Նա այս պաշտոնում է 2019 թվականի ապրիլի 19-ից: Բաղրամյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի 18-ին:
«Բավականին աշխատանք արված է, բայց նաև շատ աշխատանք կա արվելու»,- ասաց վարչապետը և առաջարկեց հաստատել Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
