Դեմիրճյшնն էլ ավելի ուշ հակադարձեց սարկազմով, որ իր ժամացույցն էլ է <Ռոլեքս>

1998թ. փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, թե կյանքն ինքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն: Հետո, Սահմանադրությունը խախտելով (Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի չէր), ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հետո դարձավ ՀՀ նախագահ: Հիշում եմ, որ հարցազրույցներից մեկի ժամանակ իր հիմնական մրցակից, Խորհրդային Հայաստանի նախկին ղեկավար Կարեն Դեմիրճյանի նկատմամբ իր առավելությունը շեշտելու համար նա նշեց, որ <Ռոլեքս> ֆիրմայի ժամացույց է կրում: Դեմիրճյանն էլ ավելի ուշ հակադարձեց սարկազմով, որ իր ժամացույցն էլ է <Ռոլեքս>: Այդ օրվանից արդեն պարզ էր, թե քաղաքակրթական որ ուղին է պարտադրվում Հայաստանին: Իսկ մնացածն արդեն նորություն չէ:

Կիսվել սոց․ ցանցերում