Կրшկпցներ Տավուշի մարզում. «Հայանտառ ՊՈԱԿ»-ի մի շարք պաշտոնյաների միջև վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։

Երեկ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Արթուր Մկրտչյանի, Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից ձերբակալվել և Ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել Ա. Մատինյանը։

Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ այդ օրը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սիմոն Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ ՊՈԱԿ»-ում որպես տնօրենի տեղակալ աշխատող Երևանի բնակիչ 64-ամյա Սեպուհ Քոչարյանը, նույն նախարարության գլխավոր մասնագետ, Երևանի բնակիչ 40-ամյա Աշոտ Ավագյանը և Կոտայքի մարզի բնակիչ, նույն նախարարության գլխավոր մասնագետ 55-ամյա Մանվել Դավթյանը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ, որի ժամանակ Ա. Մատինյանի մոտ առաջացած դժգոհությունների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մատինյանի և Ս. Պետրոսյանի միջև, որից հետո Ա. Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ այդ կերպ փորձելով վախեցնել Ա. Պետրոյանին։

Դեպքի փաստով Ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչություն։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/25/1244982

Կիսվել սոց․ ցանցերում