Ափսոսեցիք ինձ, ողբացիք, ատեցիք. Տաթև Հովակիմյանը՝ իր առաջադրման շուրջ կարծիքների և ԼՂ-ի վերաբերյալ դիրքորոշման մասին

«Ափսոսեցիք ինձ, ողբացիք, սիրեցիք, ատեցիք, ձեր սրտերից պոկեցին ինձ որպես մասնիկ… (Մեկը «ընկերներիցս» նման պաթետիկ բան էր գրել):

Ես էլ ափսոսեցի շատերիդ, ճանաչեցի, անցա առաջ»:

Այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է դերասանուհի Տաթև Հովակիմյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ներառված է որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու:

«Անցեք ձեր գործերին, ես էլ՝ իմ…

Իսկ Արցախի հարցի շուրջ բարձրաձայն ասեմ, Արցախը իմ Հայրենիքնա, արցախցին՝ իմ հայրենակիցը…

Հ.Գ Չէ էլի չեմ փակելու քոմմնթները, որ ազատ արտահայտվեք ու հասկանաք ինչքան եմ ես հարգում բոլորիդ կարծիքը, ու ինչքան դուք չեք հարգում իմը՝ ձևացնելով ձեզ ազատ ու կրթված…

Ժամանակը լավագույն բաննա ամեն դեպքում»,-գրել է դերասանոււհին՝ անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին:

Կիսվել սոց․ ցանցերում