ՔՊ-ն չէր, չէ՞, 1920 թվականին կառավարում, երբ որ Հայաստանը կորցրեց իր шնկшխությունը. Ռուբեն Ռուբինյան

«Հայաստանի՞ պատմություն, թե՞ հայոց պատմություն. թվում է, թե պարզ հարց է, բայց դուք գնացիք հասաք այլ թեմաների, որոնք սրա հետ ընդհանրապես կապ չունեն»:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմությանը:

«Ի դեպ, ես ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում՝ Առաջին հանրապետության օրոք, Հայաստանը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը: ՔՊ-ն չէր, չէ՞, 1920 թվականին կառավարում, երբ որ Հայաստանը կորցրեց իր անկախությունը»,- նշեց Ռուբինյանը:

Ապա կրկին անդրադառնալով այդքան քննարկվող Հայաստանի պատմությո՞ւն, թե՞ հայոց պատմություն թեմային՝ հարցրեց՝ Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. «Ես մտածում եմ, որ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքը և գաղափարը և տարբեր կետերում գտել է այդ պետականությունը, և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում, խնդիրը ո՞րն է»:

Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ արդյոք հայ ժողովրդի պատմությունը և Հայաստանի պատմությունը տարբեր բանե՞ր են:

«Իմ կարծիքով՝ նույն բանն է, հարցը հետևյալն է, թե մենք որ դիտանկյունից ենք դիտում մեր պատմությանը: Արդյոք մենք կարծո՞ւմ ենք, որ կա ինչ-որ առանձին հայ ժողովրդի պատմություն, որը նույնական չէ Հայաստանի պատմության հետ, ես կարծում եմ՝ ոչ»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում