Կարծում եմ, որ Հայկ Մարությանը պետք է որ դժգոհ չլինի իրեն ավագանու մանդատից զրկելու հանգամանքից: Քաղաքականության մեջ շատ հաճախ են պատահում իրավիճակներ, երբ հարվածը ունի ընդհուպ քաղաքական բոնուսի կամ քարտ բլանշի նշանակություն:
Հիմա սա կառաջացնի հարց՝ իսկ ՔՊ-ն չի՞ գիտակցում դա, ինչու՞ է տալիս այդ «բոնուսը» Մարությանին:
Չգիտեմ, չեմ կարող ասել, գիտակցում են, թե՞ չեն գիտակցում, բայց կարող եմ ասել՝ հատկապես նկատի ունենալով ՔՊ այսօր ունեցած վարկանիշը, որը այդ ուժից հարված ստանալը քաղաքական որեւէ ընդդիմախոսի համար թերեւս միայն բոնուս է: Այլ հարց է, թե տվյալ ուժը կամ գործիչը ինչպես կօգտագործի այդ հնարավորությունը:
