Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում. 25 հազար քմ մակերեսով պահեստ է այրվում:
Ներկա պահին հրդեհի վայրում 16 մարտական հաշվարկ է աշխատում, մոտ 140 հրշեջ:
Պահեստում տարբեր ապրանքներ են եղել, այդ թվում՝ գյուղմթերք, շինանյութ։
Լրատվամիջոցների հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց պայթյունի վերաբերյալ համացանցում տարածված լուրերը:
Հիշեցնենք՝ նախնական տեղեկություններով հրդեհի հետևանքով տուժածներ չկան, սակայն մեկ հրշեջ ու մեկ քաղաքացի ծխահարվել են, նրանց բուժօգնություն է տրամադրվել:
